ԳՅՈՒՄՐՈՒ N 15 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Եսայան փողոց 34/1
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Կա մի վայր, որտեղ հում աղյուսից կարելի է հոյակերտ ապարանք կերտել, եթե այդ գործն արվում է անկաշառ սիրով, հմտորեն և մեծ հավատով։ Այդ վայրը դպրոցն է, որտեղ մանկան անբասիր հոգին վարպետորեն կարելի է վերածել հոգու տաճարի, իսկ միտքը՝ մտքի կաճառի։ Հոգով և մարմնով առողջ հայորդիներ կրթելն է հայոց դպրոցի առաքելությունը, ինչն էլ իբրև դավանանք և հավատամք ընդունել և ցայսօր դրանով առաջնորդվում է Գյումրու թիվ 15 դպրոցը։ Դպրոցի հոգսն է կրթել այնպիսի սերունդ, որը պատրաստ կլինի վաղվա քաղաքացին լինելու, լինելու ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Հարկ է կրթել և դաստիարակել սերունդ, որն արժանի հետևորդը կլինի Եղիշեի ներբողած փափկասուն կանանց և Ավարայրի դաշտում իրենց արյունքը հայրենի հողին խառնած քաջազուն այրերի, ինչպես նաև հոգեկան որդեգիրը կլինի քառօրյա մարտերում թշնամու դեմ անվարան կռված իրենց սերնդակիցների։ Դպրոցի առաքելությունն է կրթել և դաստիարակել սերունդ, որը կքայլի գիտության քառուղիներով և «կշալակի» գիտության բեռը ու փառքով կտանի առաջ։ Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցը շարունակում է իրեն վկայակոչված մեծագույն գործը՝ մատաղ սերնդի լուսավորումը՝ այն դարձնելով իր առաքելության թիրախն ու նշանակետը։
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ա
 
Ա
   

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու №15 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը աշխատանքի է հրավիրում հատուկ մանկավարժի, լոգոպեդի, գրադարանավարի: Տեղեկությունների համար դիմել ք. Գյումրի, Եսայան 34/1 հասցեով կամ զանգահարել (0312) 3 49 30 հեռախոսահամարով:
 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Եսայան փողոց 34/1
Հեռախոս + 374 312 34930

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Գյումրու N 15 դպրոցին: Կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Գյումրու N 15 հիմնական դպրոց © 2016 Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են